Վերջին շրջանում հաճախ են ահազանգեր գրանցվում, որ «Հայփոստ»-ի անունից ստացվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում առկա հղումները բացելու եւ ցուցումներին հետեւելու դեպքում քաղաքացիներից գումարներ են գանձվում։ Խնդրի վերաբերյալ օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Հայփոստ»-ը՝ զգուշացնելով, որ ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում, անհայտ անձինք փորձում են խարդախությամբ գումար շորթել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ նամակները թիրախավորված են՝ ուղարկողները գիտեն, որ հայաստանցիներն են ուղարկում, այն էլ՝ հայերենով, ինչի պատճառով դրանք առավել վստահելի են թվում։ «Հղումը սեղմելուց կեղծ կայքի վրա է տանում, որի անվանման մեջ տառերը փոխված են, եւ անուշադիր մարդը չի հասկանա, որ ոչ թե Հայփոստի կայքում է, այլ կեղծ, որովհետեւ տեղերով փոխած տառերի դեպքում ընկալում են իրենց ենթադրած բառը։ Պաշտպանվելու միակ միջոցն ուշադիր լինելն է՝ այդ դեպքում մարդը հստակ կտեսնի, որ ուրիշ կայքի վրա է։ Եթե նման ինչ-որ բանի սպասում եք, ենթադրվում է, որ տվյալ արդեն տվել եք, այսինքն, մեծ մասն այն մարդիկ են, որոնք որեւէ առաքման չեն էլ սպասում»,- ասաց Մարտիրոսյանը։ Հարցին, թե տեխնիկապես ինչ ճանապարհով է հնարավոր լինում մարդկանցից խաբեությամբ գումար շորթել, փորձագետը նկատում է՝ քաղաքացիներն իրենք իրենց ձեռքով են բանկային տվյալները լրացնում։ «Մտնում են այդ կայք, այնտեղ գրված է՝ ներմուծեք այս-այս տվյալները, մարդիկ մտածում են, թե «Հայփոստ»-ի կայքում են, եւ իրենց տվյալներն այդպես սիրուն «նվիրում են»»,- նշեց փորձագետը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02