Սոթքի հանքավայրը աշխատում է արտադրական պլանի համաձայն։ Դրա համար ընկերությունը տեխնիկական եւ լոգիստիկ առումով փոխում է դիզայնը, ինչպես նաեւ լրացուցիչ հետախուզում է անցկացնում հանքավայրում՝ արտադրությունը շարունակելու համար: Դիտարկվում է նաեւ ստորգետնյա հանքարդյունաբերության անցնելու տարբերակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունից։ Ներկայումս ընկերությունն աշխատում է տեխնիկական նախագծերի վրա եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում քարհանքի վերակազմակերպման ուղղությամբ։ Հանքավայրում ոսկու պարունակությունը մնում է նույն մակարդակում՝ միջինը 3-4 գրամ՝ սուլֆիդային հանքաքարերի մեկ տոննայի համար, եւ 1-1,5 գրամ՝ գաբրո զանգվածի համար: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 5 միլիոն դոլար է հատկացրել 2021 թվականին հանքի վերակազմակերպման համար, ավելի քան 10 միլիոն դոլար կուղղվի հանքավայրի տեխնիկական վերազինմանը 2022 թվականին։ Հաղորդվում է նաեւ, որ այս պահին հանքավայրում աշխատում է 765 մարդ։ 2022 թվականին սպասվում է 30 աշխատատեղի ավելացում։ Ստացվում է, որ չնայած հանքավայրի շահագործման համար 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած ռիսկերին (հանքավայրի մի մասը մնացել է Ադրբեջանին անցած տարածքում՝ Քարվաճառում)՝ հանքը շարունակում է իր աշխատանքը եւ անգամ զարգացման ծրագրեր է իրականացնում։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44