Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը կարծում է, որ «ամեն ինչ պատրաստ է Ուկրաինա Ռուսաստանի զորքերի արագ ներխուժման համար»։ Նա հավաստիացրել է, որ Եվրոպան պատրաստ է մասշտաբային պատժամիջոցներ մտցնել, եթե դա տեղի ունենա։ «Եթե հարցն այն է, թե կան արդյոք տարրեր Ուկրաինայի դեմ ռուսաստանյան զորքերի խոշոր հարձակման համար, ապա այո, դա ճիշտ է։ Հնարավոր է, որ դա արագ լինի»,- ասել է Ժան-Իվ լը Դրիանը France 5 հեռուստաալիքին։ Ըստ նրա՝ այս կարծիքի են Փարիզն ու նրա դաշնակիցները, չնայած ոչինչ չի մատնանշում, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդպիսի որոշում է կայացրել։ «Մեկ տաք հովեր են փչում, մեկ սառը»,- ասել է նա՝ ենթադրելով, թե Ռուսաստանը դուռը բաց է թողնում երկխոսության համար։ Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները, հղում կատարելով աղբյուրներին, փոխանցել էին, որ անցած ուրբաթ Միացյալ Նահանգները դաշնակիցներին տեղեկացրել էր, որ սցենարներից մեկն այն է, որ Մոսկվան կարող է հարձակումն սկսել չորեքշաբթի։ Հարցին, թե պատրաստ են արդյոք պատժամիջոցները, եթե Ռուսաստանը հարձակվի, լը Դրիանն ասել է. այո, եւ դրանք մասշտաբային կլինեն, անգամ եթե բումերանգի էֆեկտ ունենան Եվրոպայի համար։ Նախարարը նշել է, որ կարեւոր է շարունակել երկխոսությունը՝ խուսափելու համար աղետալի հակամարտությունից, որը վնաս կհասցնի բոլոր կողմերին։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45