Աֆղանստանը ստիպված կլինի վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը, եթե Վաշինգտոնը չչեղարկի երկրի ակտիվների մի մասը սառեցնելու որոշումը՝ որպես փոխհատուցում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից տուժածներին, հայտարարել են թալիբները, հաղորդում է AFP-ը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բռնագրավել է Աֆղանստանի նախորդ կառավարությանը պատկանող 7 միլիարդ դոլարի ակտիվները:
«Սեպտեմբերի 11-ի հարձակումները որեւէ կապ չունեին Աֆղանստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել է «Թալիբան» շարժման ներկայացուցչի տեղակալ Ինամուլլահ Սամանղանին։
«Այս միջադեպի պատրվակով Աֆղանստանի ժողովրդի գույքի ցանկացած յուրացում ակնհայտ խախտում է համարվում։ Եթե ԱՄՆ-ն չնահանջի իր դիրքից եւ շարունակի իր սադրիչ գործողությունները, Իսլամական Էմիրությունը նույնպես ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը երկրի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կձգտի սառեցված միջոցներից 3,5 միլիարդ դոլար հատկացնել մարդասիրական օգնության հիմնադրամին՝ «Աֆղանստանի ժողովրդի բարօրության եւ Աֆղանստանի ապագայի համար»:
Մնացած 3,5 միլիարդ դոլարի ճակատագիրն ավելի բարդ է։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ զոհված կամ վիրավորված մարդկանց ընտանիքները երկար ժամանակ պայքարում էին Ալ Քաիդայից եւ այլոց կողմից փոխհատուցում ստանալու ուղիներ գտնելու համար: ԱՄՆ-ի դատական գործընթացներում տուժած խմբերը հեռակա շահել են Ալ Քաիդայի եւ Թալիբանի դեմ դատավարությունները, բայց չեն կարողացել գումար ստանալ։
Այժմ նրանք հնարավորություն կունենան դատի տալ սառեցված ակտիվների նկատմամբ հասանելիություն ստանալու համար։
Բայդենի գործողությունները, կարծես, զայրացրել են աֆղանստանցիների մեծ մասին եւ նույնիսկ նրանց, ովքեր դեմ են թալիբներին:
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13