Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը արձակել է երկրի Ազգային ժողովը (խորհրդարանը) եւ ապրիլի 3-ին արտահերթ ընտրություններ է նշանակել։ Այս մասին հայտնում է N1 հեռուստաալիքը։
Այս որոշումը քաղաքական գործիչը կայացրել է սահմանադրության եւ «Սերբիայի նախագահի մասին» օրենքի հիման վրա, ինչպես նաեւ՝ կառավարության առաջարկով։
«Մեզ սպասվում են Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մի քանի մարմինների ընտրություններ։ Կոչ եմ անում քաղաքացիներին մասնակցել այս ընտրություններին, որպեսզի ցույց տան երկրի ժողովրդավարական կարողությունները եւ ցույց տան, թե որքան կարեւոր է դա»,- ընդգծել է Վուչիչը։ Նա նաեւ երկրի քաղաքացիներին կոչ է արել քաղաքակիրթ ձեւով արտահայտել իրենց կարծիքը եւ հարգել միմյանց։
Հունվարին երկրում սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե է անցկացվել։ Դա տեղի է ունեցել արդարադատությունը բարեփոխելու Բելգրադին ուղղված Եվրամիության պահանջների կապակցությամբ։ Փոփոխությունների հաստատումից հետո Բրյուսելը խոստացել է արագացնել եվրաինտեգրման գործընթացը։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45