Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ:
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Լիտվայի պետության վերականգնման օրվա կապակցությամբ: Ձեզ համար կարևորագույն այս տոնին բարեկամ լիտվացիներին մաղթում եմ բարեկեցություն, հետագա առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ, իսկ Լիտվայի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ բարեկամական և փոխշահավետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հայաստանի և Լիտվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը, հիմնված ընդհանուր արժեքների և պատմական կապերի վրա, ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և առկա ներուժի համակողմանի օգտագործման համար:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք կյանքի կոչել անցյալ տարի հոկտեմբերին Վիլնյուսում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև օգտագործել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունները հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ուղերձում։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44