Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով՝ պարեկային ծառայությունը, քննչական խումբն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն աշխատում են նաև այն ուղղությամբ, որ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթութ։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56