Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ և ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ: «Մեծապես կարևորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը և պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու նրա պատմամշակութային հարուստ ժառանգությունն ավելի ճանաչելի լինեն աշխարհին: Մենք բաց ենք համագործակցության հարցում և պատրաստ քայլեր ձեռնարկելու՝ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման և տարածքային համաչափ զարգացման գործում:
Նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե: Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և նշել, որ այդ հարցում ակնկալում է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը:
Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում: Ոլորտին նոր թափ հաղորդելու գործում Թալեբ Ռիֆային հատկանշել է նաև պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունն ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47