ՏԻՄ եւ համապետական ընտրություններում որոշ կուսակցությունների մասնակցությունը ապահովում է իշխող կուսակցության հաղթանակն ընտրություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները դրա վառ ապացույցն էին:
«Հայաստանում ընտրություններին հաղթելու համար անհրաժեշտ չէ հաղթահարել նվազագույն շեմը, որովհետեւ իշխող կուսակցությունը կեղծումների միջոցով իր համար հեշտորեն կարողանում է ընտրություններում առավելություն ստեղծել եւ հաղթել ու մնացած ձայները բաժանել այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք մասնակցություն ունեն: Այս պայմաններում, իհարկե, հնարավոր չէ ազատ ընտրություններ անցկացնել եւ այն փոփոխությունները, որոնք ՀՀ Ընտրական օրենսգրքում մտցրին՝ անիմաստ էին եւ ավելի հեշտացրին կեղծումներ կատարելը»,-ասաց քաղաքագետը:
Մանվել Սարգսյանը նշեց, որ ՀԱԿ կուսակցության ՏԻՄ ընտրություններում ունեցած անհաջողությունը զարմանալի էր. քաղաքական ուժն առաջին անգամ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին՝ չկարողացավ հաղթահարել նվազագույն շեմը, մինչդեռ համապետական ընտրություններում կարողանում էին հավաքել ընտրողների ձայների որոշակի տոկոսը. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ գործ ունենք, որին առաջին անգամ մասնակցեց ՀԱԿ կուսակցությունը եւ այստեղ հետաքրքիր է այնքանով, որ այս մակարդակի ընտրություններում առաջին անգամ կուսակցություններն իրենց ուժերը փորձեցին եւ չկարողացան ձայն հավաքել: Ոչ միայն ՀԱԿ-ը, նաեւ այլ կուսակցություններ, որոնք համապետական ընտրություններում ինչ-որ տոկոսներ հավաքեցին, բայց այս ընտրություններում չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը»,-ասաց նա:
Մինդեռ Մանվել Սարգսյանի համար զարմանալի է, թե ինչպես են Գյումրիում եւ Վանաձորում «Համախմբում» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հավաքել ձայների որոշակի տոկոս. «Զարմանալի էր, որ նոր ստեղծված կուսակցություններից «Համախմբումը» եւ «Հայկական վերածնունդը» անհասկանալի տոկոսներ հավաքեցին: Այս ամենը ցույց է տալիս, որ ընտրությունները շատ բարդ երեւույթ են եւ անհասկանալի է, թե մարդիկ ոնց են ձայներ հավաքում: Փաստն այն է, որ կուսակցությունների մասնակցությունն այդ ընտրություններում ապահովում է իշխող կուսակցության հաջողությունը բոլոր մակարդակներում»:
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58