«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն ընդգրկված է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22–ի նիստի օրակարգում։ Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքը, ապա եղել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ, իսկ հետո ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաեւ՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: Անժելա Նալբանդյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները։ Նրանք հունվարի 21–ին ընտրվել են այդ պաշտոններում։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02