Իրանն արեւմտյան կողմերին առաջարկել է, որ գոնե նրանց խորհրդարանները, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսը, Իրանի միջուկային համաձայնագրին իրենց հավատարմության վերաբերյալ քաղաքական հայտարարություն անեն: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Financial Times-ին տված հարցազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Վաշինգտոնը չի արձագանքել երաշխիքներ տալու Իրանի պահանջին, որ կողմերից ոչ մեկը չի կարող հրաժարվել գործարքից, ինչպես 2018թ․ ԱՄՆ-ն արեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Թեհրանը նաեւ ցանկանում է, որ Թրամփի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները չեղարկվեն։
«Իրանում հասարակական կարծիքը սկզբունքորեն չի կարող որպես երաշխիք ընդունել պետության ղեկավարի խոսքերը, էլ չասած ԱՄՆ-ի մասին՝ ԳՀՀԾ-ից ամերիկացիների դուրս գալու պատճառով»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։
Նրա խոսքով, ինքը Իրանի բանակցողներին կոչ է արել արեւմտյան կողմերին առաջարկել, որ «առնվազն իրենց խորհրդարանները կամ խորհրդարանների խոսնակները, ներառյալ ԱՄՆ Կոնգրեսը, հայտարարեն համաձայնագրին իրենց հավատարմության մասին»:
«Իրանի պարտավորությունները մաթեմատիկական բանաձեւի պես պարզ են։ Միանգամայն ակնհայտ է, թե մենք ինչ պետք է անենք, եւ ինչպես են այդ միջոցները ստուգվելու ԱԷՄԳ-ի միջոցով։ Այսպիսով, մյուս կողմը չպետք է անհանգստանա: Բայց մեզ առաջին հերթին մտահոգում են երաշխիքները»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը:
Կապված այն բանի հետ, որ Վիեննայում բանակցությունները կարող են փակուղի մտնել եւ դրա առնչությամբ Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ հիասթափություն հայտնելով՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է․ «Այս շրջանում մենք բախվում ենք խնդիրների, քանի որ մյուս կողմը լուրջ նախաձեռնություն չի ցուցաբերում»։
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը ցանկանում է, որ բանակցությունները հանգեցնեն պատժամիջոցների «ամբողջական վերացման»։ Խնդիրը, սակայն, այն է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է չեղարկել միայն տնտեսական պատժամիջոցները։ «Այն, որ Թրամփը Իրանի հրթիռային ծրագրի, տարածաշրջանային խնդիրների կամ մարդու իրավունքների վերաբերյալ որոշ մեղադրանքների պատճառով միակողմանի եւ անարդարացի պատժամիջոցներ է սահմանել Իրանում ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, անընդունելի է»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը: «Սա նույնպես այն հարցերից է, որոնք մնում են Վիեննայի բանակցությունների սեղանին»։
Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «բազմաթիվ հաղորդագրություններ» են ուղարկել Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին, սակայն բացառել է ցանկացած նման քայլ: «Մեր վերջին պատասխանը ամերիկացիներին եւ միջնորդներին հետեւյալն էր՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած ուղիղ երկխոսություն, շփում եւ բանակցություններ մեր կառավարության համար շատ մեծ ծախսերի կհանգեցնեն։ Մենք պատրաստ չենք ուղիղ բանակցային գործընթացի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չունենք հստակ եւ խոստումնալից հեռանկարներ՝ կայուն երաշխիքներով լավ պայմանավորվածության հասնելու համար»,- հավելել է նա։
Եթե «Վաշինգտոնի մտադրություններն անկեղծ են, ապա պետք է որոշ գործնական եւ շոշափելի քայլեր ձեռնարկվեն՝ նախքան ուղիղ բանակցություն եւ շփում տեղի կունենա»:
Նրա խոսքով, դա կարող է լինել միլիարդավոր իրանական նավթադոլարների ապասառեցում, որոնք Թրամփի պատժամիջոցների պատճառով մնացել են օտարերկրյա կենտրոնական բանկերում, կամ որոշ պատժամիջոցներ չեղարկելու նախագահի հրաման:
Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ ընդհանուր առմամբ իրենք լավատեսորեն են տրամադրված։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45