ՀԱՊԿ-ը դիտարկում է ՄԱԿ-ի ընթացիկ գործողություններին իր խաղաղապահների մասնակցությունը։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, կազմակերպությունը պատրաստ է տրամադրել համախմբված խաղաղապահ ստորաբաժանումներ, որոնք համալրված կլինեն ՀԱՊԿ մասնակիցներով։ «Միեւնույն ժամանակ պատրաստ ենք տրամադրել համատեղ խաղաղապահ ստորաբաժանումներ, այդ թվում՝ ռազմական ոստիկանության, բժշկական, ինժեներասակրավորական ստորաբաժանումներ, որոնք կամալրվեն մեր կազմակերպության մասնակիցներով»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը տեսնում է իրավիճակի աննախադեպ լարվածությունը արեւմտյան սահմանների մոտ եւ հույս ունի, որ այն կհաջողվի շտկել։ «Աննախադեպ լարվածություն է աճել մեր արեւմտյան ուղղությամբ՝ Արեւելաեվրոպական տարածաշրջանում, Վերջին տարիներին ՀԱՊԿ անդամ երկրների արեւմտյան սահմանների մոտ ռազմական խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքների եւ ռազմական գործողությունների շարունակական ավելացումը, Ուկրաինայի արեւելքում չլուծված խնդիրների հետ միասին, իրավիճակը հասցրել են դեպի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սահելու եզրին։ Մենք մեծ հույս ունենք, որ բանակցային գործընթացի կողմերը կկարողանան ընդունելի լուծումներ գտնել խնդիրների համար եւ ռազմական գործողությունների ծավալում թույլ չեն տա»,- ասել է Զասը։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45