Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին, որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։ Ուկրաինայի արդյունաբերողների և գործարաների միության ու Գործատու կազմակերպությունների միավորման նախագահ Անատոլի Կինախն իր հերթին անդրադարձավ այն ներուժին, որն առկա է Հայաստանի և Ուկրաինայի տնտեսություններում՝ համատեղ գործակցության առումով։ Նա հույս հայտնեց, որ երկու երկրների գործարար համայնքներն այսուհետ առավել ակտիվություն կդրսևորեն միասնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հիմնադիր ժողովին մասնակից գործարար միությունների, միավորումների և ճյուղային ասոցիացիաների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում եղած կացությունը, փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հինադրման hամաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի կողմից յոթ (ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ՀՀ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միություն, ՀՀ շինարարների միություն, ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիա, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ), Ուկրաինայից՝ վեց (ՈՒՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՈՒՀ կենտրոնական բանկ, ՈՒՀ գործարու կազմակերպությունների միավորում, ՈՒՀ ինտերնետ ասոցիացիա, ՈՒՀ շինարարական պալատ, ՈՒՀ թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա) կառույցների ղեկավարներ։ Ըստ Համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներն են նպաստել Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջև, խթանել մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, ուղղված կլինեն երկկողմ կամ բազմակողմ նախագծերում համատեղ մասնակցությանը։ Նպատակներից է նաև Ուկրաինայի և Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությանն ու գործնական միջոցառումներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։ Խորհրդին անդամակցությունը բաց և կամավոր է Ուկրաինայի և Հայաստանի գործարար միությունների, միավորումների ու արդյունաբերական ասոցիացիաների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՈՒՀ և ՀՀ ցանկացած այլ կորպորատիվ ու ֆինանսական կազմակերպությունների համար: Գործարար խորհրդի համատեղ նիստերը կանցկացվեն պարբերաբար՝ առնվազն տարին երկու անգամ՝ հաջորդաբար Ուկրաինայում և Հայաստանում կամ առցանց։ Ժողովին մասնակիցեցին և նախաձեռնությունը ողջունելի գնահատեցին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում ՈՒՀ գործերի ժամանակավոր հանձնակատար Դենիս Ավտոնոմովը։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56