ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»: Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»: Ինչպես ճշտել է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում էունեցել Լամբրեխտի հետ: Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա – խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45