Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը համավարակի վերջին սուր փուլը կլինի եւ կհանգեցնի դրա ավարտին։ Այսպիսի կարծիք է նա հայտնել գերմանական Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։
«Հուսով եմ, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով պայմանավորված [հիվանդացության] ալիքը [համավարակի] վերջին սուր փուլը կլինի»,- ասել է Գեյթսը։ Միեւնույն ժամանակ, նա մտավախություն է հայտնել, որ բոլորը շուտով կմոռանան այս համավարակի մասին եւ կանցնեն այլ ճգնաժամերին։ Ահա թե ինչու պետք է ուղերձը հիմա հետեւյալ կերպ հնչի՝ մենք բոլորս պետք է խելամտորեն պատրաստվենք [մյուս համավարակներին]»,- ընդգծել է ամերիկացի գործարարը՝ նշելով, որ համավարակին պատրաստվելու մեջ ներդրումները փոքր են՝ համեմատած դրանից ստացվող վնասի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գեյթսը կարծում է, որ գումարները պետք է ներդրվեն երեք հիմնական ոլորտներում՝ վարակների հնարավոր բռնկումների մոնիթորինգ, պացիենտների ախտորոշման եւ բուժման միջազգային հետազոտություն եւ առողջապահական համակարգերի զարգացում։ «Այս համավարակը ողբերգություն էր բոլորի համար։ Մեր բախտը բերեց, կարող էր տասնապատիկ ավելի վտանգավոր լինել»,- ամփոփել է նա։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45