Ախալքալաք քաղաքի Թումո տուփն ընդունել է իր առաջին ուսանողներին, հայտնում է Jnews-ը։ Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցության արդյունքում Թումոյի կրթական ծրագիրն այժմ հասանելի է ջավախքցի պատանիներին։ «Ախալքաղաքում Թումո տուփի բացումը մեզ համար շատ խորհրդանշական է: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս և միաժամանակ ծառայելով հարյուրավոր հայ պատանիների` այս նոր տուփը հաստատում է մեր առաքելությունը, այն է` հասանելի դարձնել մեր նորարարական կրթությունը յուրաքանչյուր հայ պատանու»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Սա Թումոյի կրթական ծրագիրը Ջավախքի պատանիներին հասանելի դարձնելու առաջին քայլն է` ապագայում ընդլայնման հնարավորությամբ: ՀՕՄ Ջավախքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը ասում է. «Համոզված ենք, որ այս ծրագիրը կոգեշնչի մեր երիտասարդներին` զարգացնելու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում իրենց հմտությունները: Հույս ունենք` ծրագրի հանդեպ հետաքրքրությունը կշարունակի աճել և մենք կընդլայնենք մեր համագործակցությունը Թումոյի հետ»: Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցխայից և հարակից այլ բնակավայրերից Թումո տուփ հաճախող շուրջ 200 պատանիներ ինքնուսուցման վարժանքների միջոցով ծանոթանում են ծրագրի14 ոլորտներին, այդ թվում` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի մշակում, ծրագրավորում և լուսանկարչություն: Ախալքալաքի Թումո տուփի գրանցումը բաց է 12-ից 18 տարեկան պատանիների համար։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44