«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել:
«Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:
Խոնարհվում ենք մեր ազգային զարթոնքը կերտողների եւ նահատակների լույս հիշատակի առջեւ եւ ասում` ինքներս մեզ ու աշխարհին` Հայոց հարցը լուծված չէ:
Հանրաքվեով հաստատված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ են եւ անսակարկելի:
Հանրաքվեներով հաստատված Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը նույնպես բացարձակ են եւ ամբողջովին իրավական:
Առանց Հայաստանի եւ Արցախի պետական տարածքների ապաբռնազավթման եւ վերջինիս կարգավիճակի միջազգային ճանաչման, ինչպես նաեւ դեպի Նախիջեւան, Գարդմանք եւ հայրենի այլ օջախներ հայության վերադարձի երաշխավորված իրավունքի, չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հաշտության որեւէ հարատեւ պայմանագիր:
Իսկ քանի որ Թուրքիայի ժամանակակից իշխանություններն ըստ երեւույթին շարունակում են կիրառել պետական նշանակության իրենց «նախապայմանային» քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում` այս փուլում հղում անելով հայ-ադրբեջանական հաշտության, ակնբախ է, որ «առանց նախապայմանների» ոչ մի արդյունք չի կայանալու արեւմտյան ճակատում:
Խնդիրն, ուրեմն, մերօրյա 34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողի մեջ է. նրա, ով հազարավոր հերոսացած նվիրյալների արյան պատեհությունն է պաշտում, Հայրենիքի կորստից է օգտվում, որպեսզի երկարացնի, թեկուզ մի քիչ, իր նիստն ու աթոռը:
Համազգային շարժման հիմնական ուղերձի հանգույն՝ միացում է պետք, համախմբում:
Ոչ թե միապետի հավերժացման, կամ սովետի վերադարձի, կամ էլ՝ կուսակցապետության վերականգնման դեմ: Այլ հանուն:
Հանուն Հայրենիքի եւ նրա հավերժության: Հանուն մեր վերականգնման, մեր վերադարձի, մեր արժանապատվության»,-նշված է հայտարարությունում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56