Իսրայելը հրաժարվել է համագործակցել պաղեստինցիների նկատմամբ չարաշահումները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի հետ՝ հայտարարելով, որ հետաքննությունը եւ նրա ղեկավարը «անարդարացիորեն կողմնակալ են» Իսրայելի նկատմամբ, հաղորդում է AP-ը։
Հանձնաժողովի ղեկավար Նավի Փիլեին ուղղված նամակն էլ ավելի է սրել Իսրայելի եւ ՄԱԿ-ի կողմից աջակցվող Մարդու իրավունքների խորհրդի հարաբերությունները:
«Իմ երկրի եւ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ պարզապես հիմքեր չկան ենթադրելու, որ Իսրայելը խելամիտ, արդար եւ ոչ խտրական վերաբերմունք կստանա Խորհրդի կամ այս հետաքննող հանձնաժողովի կողմից»,- ասվում է նամակում, որը ստորագրել է ՄԱԿ-ում եւ Ժնեւի միջազգային կազմակերպություններում Իսրայելի դեսպան Մեյրավ Էյլոն Շահարը։
Խորհուրդն անցած մայիսին ստեղծել է երեք հոգուց բաղկացած հետաքննող հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 11-օրյա պատերազմից օրեր անց: Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 260 պաղեստինցի, այդ թվում՝ բազմաթիվ կանայք եւ երեխաներ։ Իսրայելում 14 մարդ է զոհվել։
Այդ ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն ասել է, որ Իսրայելի գործողությունները, այդ թվում օդային հարվածները քաղաքացիական շրջանների ուղղությամբ, կարող են ռազմական հանցագործություն լինել:
Իսրայելը վաղուց մեղադրում է ՄԱԿ-ին եւ հատկապես Մարդու իրավունքների խորհրդին կողմնակալության մեջ:
Իսրայելը նաեւ բազմիցս մերժել է պատերազմի ընթացքում իր գործողությունների եւ պաղեստինցիների նկատմամբ իր վերաբերմունքի հետաքննության միջազգային կոչերը: Հաագայի Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Իսրայելի հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք, Իսրայելի պնդմամբ, մոտիվացված են «հակասեմիտականությամբ» եւ հանդիսանում են «դելեգիտիմիզացիայի» միջազգային արշավի մի մասը:v
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13