Առաջին անգամ մեդիան մեկտեղում է հայաստանյան ՏՏ և բիզնես համայնքները՝ 44-օրյա պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած կամ պարզապես բանակից զորացրված երիտասարդների համար մասնագիտական կրթություն, ապա աշխատանք ապահովելու նպատակով։
«Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը որոշել է հոբելյանական 75-րդ թողարկման մասնակցությունը աճուրդի հանել։
Աճուրդի արդյունքում ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Armenian Code Academy, որտեղ բանակից զորացրված երիտասարդները կկարողանան 7-8 ամիս տևողությամբ դասընթացների մասնակցել և սովորել IT որևէ մասնագիտություն։
Առաջնահերթությունը տրվելու է 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած դիմորդներին։ Ուսման վարձը 400.000 ՀՀ դրամ է, սակայն նախաձեռնության շրջանակում դասընթացին դիմած երիտասարդները կստանան 50% զեղչ։ Աճուրդի հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ անհատը, ով կհովանավորի առավել մեծ թվով երիտասարդների կրթությունը։
Նախաձեռնությանը միացել է նաև Hexact ընկերությունը։ Ծրագրի շրջանակում Armenian Code Academy–ի դասընթացից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած երիտասարդներն աշխատանքի կանցնեն Hexact-ում։
«Այս պահին արդեն մի քանի ընկերություններ առաջարկություն ներկայացրել են, նույնիսկ մեզ հետ կապ է հաստատել մի հոգի, ով թեպետ չի կարող աճուրդին մասնակցել, բայց, անկախ աճուրդի արդյունքներից, պատրաստ է մեկ երիտասարդի կրթություն ֆինանսավորել»,- աճուրդի ընթացիկ արդունքները ներկայացրել է Նարեկ Ամիրխանյանը։
Տարածած հաղորդագրության համաձայն, արդեն հաջորդ շաբաթ հստակ կլինի, թե ով է աճուրդի հաղթողը, և քանի երիտասարդ հնարավորություն կունենա տեխնոլոգիական կրթություն ստանալու։
Աճուրդը մեկնարկել է փետրվարի 14-ին, տևելու է մինչև փետրվարի 21-ը։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56