Ընդդիմության նախաձեռնությունները ԱԺ-ում արժանանում են շատ կոշտ դիմադրության: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ամենապարզ օրինակներից մեկն էլ արտահերթ նիստերից նախաձեռնումն է, երբ իշխող խմբակցությունը հրաժարվում է գալ, մասնակցել»,-ասաց նա: Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով իրենց խմբակցությունից է, այս պահին աշխատում է եւ 7-10 օրվա ընթացքում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացն արդեն կդրվի շրջանառության մեջ, որի համար հիմք է ծառայելու ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վիրավորական արտահայտությունները լրագրողների նկատմամբ: «Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը չի սահմանափակվելու միայն այս դեպքով: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե իշխանությունն այդ հանձնաժողովում իրեն ոնց կպահի: Մեր քաղաքացիներն են գնահատում՝ արդյոք Վահագն Ալեքսանյանն իրավունք ուներ լրագրողներին այդպես անվանել, թե ոչ»,-ասաց նա: «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչ Մարիամ Բարսեղյանը նկատեց. «Ընդհանրապես, 8-րդ գումարման խորհրդարանն աննախադեպ էր էթիկայի խախտումներով, որոնք ոչ տեսել, ոչ երեւակայել էինք: Ասենք, պաշտպանության նախկին նախարարը, որ ֆրակցիայի ղեկավար է, կարող է շիշ շպրտել, ամբիոնի մոտ խոսող պատգամավորին կարելի է գալ, քաշել, հետո կարգավորել, այդ պատգամավորին դահլիճից դուրս հանե՞ն, թե թողնեն ներսում: Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի աղմկոտ դեպքերի պարագայում էլի որեւէ խմբակցություն հարկ չհամարեց հանդես գալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»: Նա նաեւ հավելեց, որ դեռ նախկին իշխանությունների օրոք ԱԺ կանոնակարգում ներառվեց դրույթ, որ Քննիչ հանձնաժողովն օրենքի ուժով ստեղծվում է, բայց մեծամասնության ցանկությամբ կարող է չձեւավորվել. «Հիմա այսօրվա ընդդիմությունը այդ դրույթի քաշվածն է: Երբ նախկին իշխանությունը ԱԺ կանոնակարգն էր բարեփոխում, այնտեղ այդ ականը դրվեց»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56