Եվրամիությունը մտադիր է անդամ երկրներից պահանջել ամեն ձմռանն ընդառաջ ավելացնել բնական գազի պաշարները՝ հաղթահարելու մատակարարման հետ կապված խափանումները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի նախագծին։
Անցյալ տարի գազի եվրոպական գներն աճել են մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշներ։ Գները մնում են բարձր՝ Ուկրաինայի եւ դեպի Եվրոպա գազի խոշոր մատակարար Ռուսաստանի միջեւ հակազդեցության ֆոնին։
Եվրահանձնաժողովը մարտի 2-ին քայլեր կառաջարկի՝ ուղղված Եվրոպայի էներգետիկ համակարգն ավելի ճկուն դարձնելուն։
«Հանձնաժողովն առաջարկում է անդամ պետությունների համար օրենսդրական պահանջ, այն է՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը պահպանել նվազագույն մակարդակը»,- ասվում է Հանձնաժողովի փաստաթղթի նախագծում։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ ընկերությունները կկարողանան բավարար քանակությամբ գազ պահեստավորել միայն շուկայական խթանների հաշվին, քանի որ ակնկալվում է, որ գազի գները բարձր կմնան առնվազն մինչեւ այս տարվա վերջ:
Որպես կանոն, ընկերությունները գազի պաշարներն ավելացնում են ձմեռային ջեռուցման սեզոնից դուրս, քանի որ ամառային սեզոնի ընթացքում գազի մեծածախ գները եւ պահանջարկը նվազում են:
Անցյալ տարի նման բան տեղի չունեցավ, եւ Եվրոպայի գազային պաշարներն այժմ ավելացվել են 32 տոկոսով։
ԵՄ-ն ներմուծում է իր սպառած գազի մոտ 90 տոկոսը, ընդ որում, 40 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը։
ԵՄ 27 երկրների մեծ մասի կառավարություններն արդեն քայլեր են ձեռնարկել՝ պաշտպանելու սպառողներին էլեկտրաէներգիայի թանկացումից, ներառյալ հարկերի կրճատումը եւ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար սուբսիդիաները:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45