«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Նախարարը նաև ակնարկել էր, թե իրենց սահմանած սահմանափակումներն արդյունք են տալիս, ինչի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետներից շատերը: Մասնավորաբար, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ դրանք հերթական չհիմնավորված, չվերահսկվող, չարդարացված սահմանափակումներ էին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին մեր առողջապահության նախարարության կամային և գիտելիքային ողջ ամլությունը: «Մի քիչ աղմուկ եղավ բնակչության մեջ, հետո անցավ, հիմա մարդիկ ամեն տեղ գնում են: Խնդիրն այն է, որ հնարավորություն չկա վերահսկելու, ավելի շուտ՝ չկա գիտելիք, որ համապատասխան կարգավորումները տրվեն: Սահմանափակումները որևէ օգուտ չտվեցին: Եթե նույնիսկ հանրային սննդի վայրերում, որոնցից երևի թե օգտվում է բնակչության 25-ից 30 տոկոսը, QR կոդերով մարդկանց ներս թողնեին, ապա հանրային տրանսպորտում, որից օգտվում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, չեն կարողացել վերահսկողություն ապահովել: Այս հերթական ալիքը կգա, կանցնի, բնական է՝ էլի ալիք կլինի, որովհետև մեր ԱՆ-ն այնքան կամային իմպոտենտ է, որ չի կարողանում անգամ ամենապրիմիտիվ կերպով պայքար վարել համավարակի դեմ: Սահմանափակումները չեն աշխատել, հիմնավորված չեն եղել, կհանեն, իրենց՝ առանց այդ էլ սև երեսը, երևի թե, կպարզեցնեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47