Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից: Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ: Ընդունելու՞ են բանաձեր կամ զեկույցների նախագծեր, հայ գերիների վերադարձի մասին. իհարկե ո´չ: Ընդունելու՞ են Հայաստանի տարածքների 41ք.կմ օկուպացիան դատապարտելու մասին հրատապ զեկույց, կամ գոնե հայտարարություն. իհարկե ո´չ: Կոչ անելու՞ են ԵՄ-ին և ԱլԳ երկրներին աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին` աշխատանքները սկսելու և Արցախի կարգավիճակի և օկուպացված տարածքների վերադարձի օրակարգով: Իհարկե ո՜չ: Վեհաժողովն ափսոսանք հայտնելու՞ է արդյոք, որ ԱլԳ և Եվրամիության անդամ երկրները ոչ մի դատապարտող հայտարարություն չեն արել, ԱլԳ անդամ Ադրբեջանի կողմից, 44 օր տևած ռազմական ագրեսիան` ընդդեմ ԱլԳ անդամ Հայաստանի: Իհարկե չի´ հայտնելու: Դատապարտելու՞ են արդյոք Արցախի օկուպացված տարածքներում, որպես ԱլԳ տարածաշրջան, ազերիների կողմից իրականացվող պատմա-մշակութային սպանդը: Իհարկե չե´ն անելու: Բա էլ ու՞մ է պետք ձեր Եվրանեսթը: Այս շարքը կարելի է էլի շարունակել: Ուսապարկերի տոնավաճառը (ԱԺ ՔՊ խմբակ) հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին: Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Դրանցով կարող եք համալրել ՔՊ խմբակցության շարքերը. վստահ եղեք, որ ձեր համախոհներն են: Հ.Գ. ՔՊ ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն»,- գրել է նա:
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03