ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին: «ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Պատրաստակամության այս ոգին բխում է Հայոց Եկեղեցու կոչումից եւ ազգապահպան ու պետականակերտ պատմական փորձառությունից»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկել էր Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել հոգեւոր առաջնորդներից մեկին: «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով», - ասել էր նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44