Վաղը Երևանում մեկնարկող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որոնց կմասնակցեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական միության խորհրդարանի անդամները, քննարկման կդրվի հակառուսական հարց, որը մինչ այդ չէր ներառվել հաստատված օրակարգում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վաղը Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի և Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի համատեղ անցկացվող նիստում արտահերթ կարգով քննարկման է դրվելու «Ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանին. ռուսական սպառնալիքները եվրոպական անվտանգությանը» հարցը:
Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները դիվանագիտական անհեռատեսություն կամ դիտավորություն են ցուցաբերել, թույլատրելով Երևանում նման հարցի քննարկում, որը ի դեպ, նախատեսված չէ Եվրանեսթի հանձնաժողովների նիստերի օրակարգով ու կանոնադրությամբ քննարկվում եմ տարբեր զեկույցների նախագծերը: Այս պարագայում օրակարգում ավելացվել է մի հարց, որը քննարկումը հայկական կողմը կամ չի ցանկացել կամ չի կարողացել կանխել՝ հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարման այս փուլում և Ադրբեջանի նախագահի ՌԴ այցի և ստորագրվելիք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի համատեքստում:
Հարց է առաջանում, եթե հնարավոր է օրակարգում ներառել հրատապ հարցեր, որոնք դուրս են հանձնաժողովների հաստատված օրակարգային հարցերից, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի օգտվում այդ հնարավորությունից և օրակարգ հրատապ կարգով չի ներառում հայ ռազմագերիների հարցը:

09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56