Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրումը։ Այս փաթեթը Ուկրաինային կտրամադրվի վարկերի տեսքով եւ ուղղված կլինի կայունության ամրապնդմանը այս երկրում, որը գտնվում է սուր ճգնաժամի իրավիճակում, ասվում է փետրվարի 21-ին ԵՄ խորհրդի կողմից Բրյուսելում տարածված հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն ։
Օգնության փաթեթը նախատեսված է 12 ամսվա համար եւ բաղկացած կլինի երկու տրանշից։ Դրանցից առաջինը կփոխանցվի շուտով՝ նախնական քաղաքական պայմանները կատարելու եւ Ուկրաինայի կողմից ԱՄՀ ծրագիրը բավարար իրականացնելու, ինչպես նաեւ Կառուցվածքային քաղաքականության միջոցառումների մասին փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու դեպքում, վերջինս պետք է համաձայնեցվի Կիեւի եւ Եվրահանձնաժողովի կողմից։ Երկրորդ տրանշի տրամադրումը կապված կլինի ԱՄՀ ծրագրի եւ Փոխըմբռնման հուշագրի շարունակական բավարար իրականացման հետ:
Կիեւին օգնության խոշոր փաթեթը հաստատվել է Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկից ընդամենը 21 օր անց։ Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերակառուցման նախարար Բրունո Լը Մերն ընդգծել է, որ Կիեւին օգնելու համար եվրոպացիները «արագ եւ վճռական են գործել»։ Կիեւին այս փաթեթը տրամադրելու մասին Մյունխենի անվտանգության համաժողովի նախօրեին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45