Ի՞նչ զինատեսակներ է օգտագործում ռուս–սիրիական զինուժը
Գոյություն ունի այրող ռումբերի մի քանի տեսակ: Ամենատարածվածները արտադրվում են ֆոսֆորից և նապալմից՝ ժելեանման նյութ, որը այրվում և կպչում է իրերին և մարդկանց: Խաղաղ բնակչության դեմ դրանց օգտագործումը արգելված է 1980թ.-ից ի վեր՝ համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի:
«Ամեն ինչից դատելով՝ վերջին մի քանի օրում ռուս-սիրիական օդուժը այրող և ուշ պայթող ռումբեր է օգտագործել,- պնդում է Միջազգային և ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, ՌՕՈւ-ի պաշտոնաթող գեներալ Ժան-Վենսան Բրիսեն:- Այդ ռումբերը կարող են ճեղքել բազմահարկ շենքերը և նկուղները, հետո միայն պայթել, որպեսզի որքան հնարավոր է՝ ավելի շատ զոհ լինի: Այսինքն՝ այստեղ հստակ երևում է հնարավորինս շատ մարդ ոչնչացնելու, վախ սփռելու և նրանց ապաստարանները լքել ստիպելու ձգտումը»:
Կա՞ արդյոք այնտեղ արգելված զենք
Խաղաղ բնակչության դեմ ցանկացած զենքի գործադրումը արգելված է: «Սիրիայում պատերազմի ժամանակ Բաշար Ասադի զորքերը մի քանի քիմիական հարձակումներ են իրականացրել,- շարունակում է Ժան-Վենսան Բրիսեն,- սակայն ապստամբները նույնպես օգտագործել են այդ զենքը: Այսօր այդ քիմիական զենքի պաշարները ոչնչացված են, սակայն ռեժիմին հավատարիմ քիմիկոսները անկասկած կարող են ինսեկտիցիդների հիմքի վրա ավելի պարզ գազեր ստեղծել»: Հատկապես, որ Սիրիան չի ստորագրել Քիմիական զենքի արգելման 1993թ. կոնվենցիան:
Օգտագործո՞ւմ է արդյոք Ռուսաստանը սիրիական հակամարտությունը նոր զենք փորձարկելու համար
«Բոլոր հակամարտություններն են հանգեցնում նոր զենքի փորձարկման»,- ոչ առանց ցինիզմի խոստովանում է Ժան-Վենսան Բրիսեն: «Ինչպես երեկ Ֆրանսիան՝ Լիբիայում, և ԱՄՆ-ը՝ Իրաքում, Ռուսաստանը այսօր նոր զենք է փորձարկում Սիրիայում: Նման տիպի հրթիռներ ունեն միայն երեք երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Դա ավելի փակ էլիտար ակումբ է, քան միջուկայինը, այստեղից էլ ամերիկացիների և ֆրանսիացիների անհանգստությունը…»,- ասում է Ռազմավարության և տեխնոլոգիայի վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:
Նույնատիպ կարծիք ունի նաև անկախ փորձագետ Պավել Ֆելգենհաուերը. «Մարտի դաշտը միշտ էլ հարմար փորձադաշտ է, օրինակ, Սու-24 կործանիչի նոր մոդիֆիկացիայի համար, նոր բարձրթիրախային հրթիռների համար, GLONASS համակարգի համար: Բացի դրանից, դա ռուսական մնացած զինատեսակների հրաշալի ցուցադրության առիթ է, ինչը կարող է տպավորություն գործել զարգացող երկրների՝ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության գլխավոր գնորդների վրա»:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47