ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունն է: Հաշվի առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝
1. Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,
2. Հանգստի իրավունք,
3. Վարձատրության իրավունք։
Յուրաքանչյուր առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։ Արտահերթ զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ, թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով: Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Արտահերթ զեկույց՝ https://bit.ly/3v8y3wj Իրազեկման թերթիկ՝ https://bit.ly/3p6bzZ1
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03