Մոսկվան եւ Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ այլ երկրների դեմ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կողմերը երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն են զարգացնում, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերը պայմանավորվել են նաեւ անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել։ «Անվտանգության ապահովման, խաղաղության եւ կայունության պահպանման համար Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը եւ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են միավորել ուժերը միջազգային ահաբեկչության, կիբերհանցագործության եւ անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաեւ անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարում»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ «այդ համատեքստում կողմերը տեղեկատվություն են փոխանակում եւ սերտորեն համագործակցում են այդ անօրինական գործողությունների ֆինանսավորման ուղիների բացահայտման եւ կասեցման ուղղությամբ»։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան եւ Բաքուն կկանխեն անհատների եւ կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է երկու երկրների տարածքային ամբողջականության դեմ։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են իրենց տարածքներում կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է փաստաթղթում։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45