Նոր գաղութացված երկրների ռասիստները, էն որ Ուկրաինայի դրոշ են դնում իրենց նկարի տակ, մի մեծ ընդհանրություն ունեն։
Երբեք չեն ընդունելու, որ իրենց երկրները, իրենց հայրենակիցների կյանքերը քաք մեջ անողներն իրենք են ու իրենց ղեկավարներն ու միշտ ուրիշի վրա են բարդելու մեղքը։
Վրաստանի դեպքում կարծես Գամսախուրդիան չէր, որ էթնիկ զտումներ ու պատերազմներ սկսեց՝ կորցնելով տարածքներ։ Հետո կարծես Սահակաշվիլին չէր, որ Վրաստանի քաղաքական կուրս փոխեց ու հարձակվեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վրա՝ բերելով էդ երկրներին անկախության ճանաչում։
Ուկրաինայի դեպքում, կարծես իրենք չէին, որ Բուդապեշտի պայմանագրով հանձնեցին միջուկային զենքերը։
Կարծես Եվրոմայդանի մսուր-մանկապարտեզը չէր, որ Ուկրաինայի քաղաքական կուրսի փոփոխություն էր պահանջում ու ռուսաֆոբ Յացենյուկ-Պոռոշենկոներին բերում իշխանության, ինչի պատճառով կորցրեց Ղրիմն ու Դոնբասը։ Կարծես հետո դրա տրամաբանական շարունակությունը չէր, որ КВН-շիկն էկավ ղեկավար ու Ուկրաինային վերջնականապես դարձրին ռասիզմի ու տարածքների կորստի կենտրոն։
Հայաստանի դեպքում կարծես էս դավաճան հիմարները չէին, որ քաղաքական կուրս էին փոխում, Հայաստանը ռուսաֆոբ սարքում։ Կարծես Ազատություն ռադիոն չէր, որ ամեն օր շպիոն, դասալիք Բաբաջանյան էր խոսացնում մինչև աղետի վրա հասնելը։ Կարծես Սասնա աղետը չէր, որ Հայաստանի խնդիրները բարդում էր Ռուսաստանի վրա։ Հանուն դրա ոստիկաններ սպանում՝ օգնելով, որ Հայաստանի Թուրքիայի ներկայացուցիչ կապիտուլյանտները հանձնեն Արցախը, իսկ հիմա էլ ատելություն տարածեն արցախցիների հանդեպ։
Այս բոլոր մանկապատանեկան խմբակների նմանության պատճառն այն է, որ կարծելով, թե իբր արդարության, հավասարության, ժողովրդավարության, հայրենասիրության գաղափարների կրող են, իրականում ընդամենը ռասիստ ռուսաֆոբներ են և Արևմուտքի ազգայնամոլներ։
Ինչպես սպիտակ ռասիստն է իր բոլոր դժբախտություններում քավության նոխազ սարքում սևերին, էնպես էլ սրանք՝ ռուսներին։
Ընդ որում, այս մանկապատանեկան խմբերը դժբախտություն էլ չունեն․ հանգիստ օֆիսներից շարունակում են Ռուսաստանի դեմ աշխատել ու փողեր ստանալ՝ դժոխքի վերածելով սահմաններում ապրողների կյանքերը։