Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցներն արտաքին լուսավորություն կունենան, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներն են հիմնանորոգվել, Մասիսում ու Գեղարքունիքում է խոշոր ծրագիր իրականցվել, Լոռիում զբոսայգի են վերանորոգում, Շիրակի մարզի փողոցներն են հիմնանորոգում:
Խոշոր ծրագիր են իրականացնում Քաջարան համայնքում. էներգաարդյունավետությունն են բարելավում:
«Սա չափազանց կարևոր ծրագիր է, մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա, դա իր սոցիալական վիճակի համար ավելի ծանրակշիռ ներդրում է», - ասաց նա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2021 թվականի 620 ծրագրից 447-ն ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է 2022 թվականին՝ նախարարն ասաց, թե երկու-երեք թիրախ են ընտրել ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները:
«Այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք՝ 78,2 միլիարդ դրամի 457 հայտ է, բայց թիվը վերջնական չէ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե չպետք է լինի ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է անել նորից:
«Կարելի է մեկ, երկու միլիոն դրամ ավելի ծախսել ու ստանալ լիարժեք պատկեր: Խնդրում եմ մինչև վերջ ապահովել», - ընդգծեց նա:
Փաշինյանն ասաց, թե 2022 թվականի դեկտեմբերին պետք է 100 նոր դպրոց լինի Հայաստանում:
«Մենք անընդհատ ստանում ենք ահազանգ, որ տեխնիկական հսկողության ինստիտուտը մեր երկրում չի կայանում. պետք է մտածել՝ ինչ անել, որ ինստիտուտը կայանա, հրավիրում եմ փոխվարչապետերի ուշադրությունը», - ասաց վարչապետը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56