Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը (Deutsche Welle) եւ «Ամերիկայի ձայնը» հայտարարել են, որ չեն դիմի արտոնագրի համար Թուրքիայում, ինչպես դա պահանջում է երկրի ԶԼՄ-ների վերահսկման մարմինը, եւ այդ որոշումը կարող է դրանց կայքերի արգելափակման հանգեցնել, հայտնում է Reuters-ը։ Թուրքական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը կառավարությանը մոտ կանգնած է համարվում եւ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա դաշնակիցների օգտին։ Թուրքերը նորություններ ստանալու համար ավելի հաճախ են սկսել սոցցանցերի եւ այլընտրանքային պարբերականների դիմել, որոնցից մի քանիսը պատկանում են օտարերկրացիներին, նշում է լրատվական գործակալությունը: Երկուշաբթի RTUK-ը, որը պատասխանատու է հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ստուգման համար, Deutsche Welle-ին, «Ամերիկայի ձայնին» եւ Euronews-ին 72 ժամ տվեց՝ Թուրքիայում առցանց հեռարձակման լիցենզիա ստանալու հարցով դիմելու համար։ Deutsche Welle-ի գործադիր տնօրեն Պետեր Լիմբուրգն ասել է, որ այս քայլը միջազգային լրատվամիջոցները սահմանափակելու փորձ է՝ հավելելով, որ ընկերությունը այս որոշման կապակցությամբ թուրքական դատարան կդիմի: «(Այս միջոցը) թուրքական իշխանություններին հնարավորություն է տալիս արգելափակել ամբողջ ծառայությունը՝ հիմնվելով առանձին քննադատական հաղորդագրությունների վրա, եթե այդ հաղորդագրությունները չհեռացվեն: Դա գրաքննության հնարավորություն կբացի»,- ասել է նա: RTUK-ն, որի տնօրենների խորհրդում գերակշռում է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա դաշնակիցները, հաճախ կառավարությանը քննադատող հեռարձակողներին տուգանում է իրադարձությունների լուսաբանման համար: Վերջերս նա տուգանեց Tele1 հեռուստաընկերությանը ատելության խոսքի համար այն բանից հետո, երբ լրագրող Սեդեֆ Քաբասը հեռուստածրագրում պալատի հետ կապված ասացվածք օգտագործեց: Քաբասը հայտնվեց բանտում՝ դատավարության սպասելով մեկնաբանությունների համար, որոնք, դատախազների կարծիքով, հավասարազոր էին նախագահին վիրավորելուն: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ մտավախություն կա, որ հեռարձակման լիցենզիան կստիպի գրաքննության ենթարկել «անբարենպաստ» նյութերը մամուլում: |
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56