ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն էր հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, որով մատնանշվել էին քրեածին վարքագծով ապրող և դրանց հետ առնչություն ունեցող անձանց շարքը, նրանց կողմից նախկինում կատարված հանցագործությունների բնույթը և այլ վերաբերելի հանգամանքեր։ Անհրաժեշտություն էր համարվել ձեռնարկել համապատասխան-օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ անձանց կողմից կատարված հանցավոր արարքները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգրոծության միջոցներ կիրառելու համար։ Տրված հանձնարարականները տվել են իրենց դրական արդյունքները:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ, արդյունավետ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում 2022թ. փետրվարի 24-ին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 42 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտանբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, հրազեններ և ռազմամթերք։
Մասնավորապես, բնակարաններում հայտնաբերվել են MN-654K, թմբուկավոր, «Մակարով», «Մատիտ» տեսակի ատրճանակներ, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահունակով, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և քանակների մարտական փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի և քաշերով թմրամիջոցների նմանվող նյութեր, «Լորազեպամ» տեսակի դեղահաբեր:
Բացի այդ, 2022թ. փետրվարի 10-ից մինչ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ:
Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են «AKM» տեսակի ինքնաձիգ, 21 հատ գործարանային արտադրության տրամաչափի փամփուշտներ, «Մարիխուանա», Մորֆին» տեսակի թմրամիջոցներ, «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
2-րդ անձի մոտ հայտնաբերվել է «ПМ» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփով, գործարանային արտադրության «ПМ», «АПС», տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ:
3-րդ անձի մոտ հայտնաբերվել է «TT» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «TT», «ППШ-41», «ППС-43», տեսակի ատրճանակ-գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված փամփուշտներ, 4-րդ անձի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ակոսափող ատրճանակ և փամփուշտներ։
Բերման ենթարկված վերը նշված 4 անձից 2-ի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1 անձ ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված գործողությունները լինելու են շարունակական:
Քաղաքացիներին հորդորում ենք այդպիսիք ունենալու դեպքում հանձնել Ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56