Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։ ՌԴ նախագահն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին որոշման համատեքստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքի եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն»,- հայտնել են Կրեմլում: Իր հերթին, Իրանի նախագահը նշել է, որ հասկանում է «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների հետ կապված Ռուսաստանի մտահոգություններն անվտանգության ոլորտում», հավելել են մամուլի ծառայությունում: Պուտինն ու Ռաիսին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացման առաջընթացը։ «Քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման եւ լիարժեք իրականացման դիվանագիտական ջանքերի հետ կապված հարցեր։ Նշվել է, որ ԳՀՀԾ-ի վերաբերյալ վերջնական պայմանավորվածության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը»,- նշվում է հայտարարության մեջ:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45