Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:
Համաձայն հրամանի՝ հանձնաժողովն առնվազն երկու շաբաթը մեկ, ըստ անհրաժեշտության, պետք է գումարի նիստեր և դրա արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ԿԳՄՍ նախարարին:
Հիշեցնենք, որ կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կայանալու է հուլիս ամսին Երևանում, նախատեսվում է շուրջ 80 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56