Վահան Քերոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին և պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր։ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության հարցերին և տեղեկացրել, որ այդ կետն ամրագրված է կառավարության ծրագրի գործողությունների ծրագրում։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է կլիմայական փոփոխությունների զգալի ազդեցությունը պարենամթերքի և սննդի շղթայի վրա, և այդ համատեքստում կարևորել ռազմավարության մշակումը։ Նա նաև տեղեկացրել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դերն այդ կարևոր փաստաթղթի մշակման գործում և հայտնել իր պատրաստակամությունը՝ օժանդակել ոլորտում նորարարությունների, պարենային անվտանգությունը դեպի կայունություն տանելու նոր ուղիներ փնտրելու գործում։
Վահան Քերոբյանը հավելել է, որ պարենային անվտանգությունը կարող է նաև նոր ներդրումային հնարավորություններ բացել, նպաստել առևտրի և արտահանման գործընթացի բարելավմանը։ Դաուդ Խանը ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում պարենային անվտանգության կարևորությունը։ Հանդիպման ավարտին մասնակիցները ևս մեկ անգամ շեշտել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածության համաձայն՝ կկազմվի աշխատանքային խումբ, որն աշխատանքներ կիրականացնի ռազմավարության մշակման և տեղայնացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթությունները, յուրահատկությունները, ռիսկերը։
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56