Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Նախորդ դատական նիստերի ընթացքում հետազոտվել են գործում առկա փաստաթղթերը, և դատական նիստը հետաձգվել է քրեական գործով առկա փաստաթղթերի բնօրինակները ստանալու համար, որոնք դեռևս պատրաստ չէին։
Դատական նիստն այսօր մեկնարկեց Մերի Մարգարյանի մոր՝ վկայի կարգավիճակում գտնվող Թերեզա Ստեփանյանի ցուցմունքով:
Մերի Մարգարյանի մայրը նախքան ցուցմունքն սկսելն ասաց, որ աղջկա և թոռան մահվանից հետո թշնամանք և ատելությունն ունի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ և դատարանին խնդրեց, որպեսզի խստագույնս պատժեն Շուշանիկ Բախշյանին. «Նա 5 օրվա ընթացքում դժբախտացրեց 3 ընտանիքի, նա նորմալ, առողջ մարդուն հասցրեց մահվան իր ինքնավստահությունից ելնելով»:
Մերի Մարգարյանի մայրը պատմեց, որ իր աղջկա նկատմամբ անփութություն է ցուցաբերվել և երբ նա վատ վիճակում է եղել, նրան սովորական ներարկումներ են արել, ասել են՝ վիրուս է, իսկ Շուշանիկ Բախշյանը դեպքից մեկ ամիս առաջ ասել է, որ պտղի փոքրացումը, որը նկատվել է Մերի Մարգարյանի մոտ, նորմալ է և կարող է նման բան լինել. «Հանցավոր ինքնավստահությամբ, Շուշանիկն արեց ամեն ինչ, որ սպանի իմ աղջկան։ Շուշանիկ Բախշյանն աղջկաս ընտրությունն էր, ես նրան չէի վստահում որպես բժշկի»։
Թերեզա Ստեփանյանը պատմեց, որ երբ աղջկան տարել է հիվանդանոց բարձր ջերմությամբ Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցում չի եղել, հեռակա կարգով է թելադրել ՝ ինչ անել:
Մերի Մարգարյանի մայրը պնդում է, որ բժիշկները, որոնց դիմել է իր աղջկան օգնելու համար, բավարար գիտելիքներ չեն ունեցել. «Վերջին օրը, երբ Մերիս ծայրահեղ վատ վիճակում էր, Շուշանիկ Բախշյանը կարգադրել էր կատետր դնել, իսկ երբ Մերիս խնդրում էր հանել, նա պատասխանեց, թե 24 ժամ պետք է անալիզ վերցնի: Բացի այդ, երբ Մերիս ծայրահեղ վիճակում էր և թեյ չէր կարողանում խմել, նա սկեսուրին ու սկեսրայրին ուղարկել էր տուն խաշած միս բերելու»:
Ըստ Թերեզա Ստեփանյանի, Շուշանիկ Բախշյանը ցանկացել է մեկուսանալ և հիվանդության պատմության մեջ ուղղումներ անել:
Հարցին, թե այդ օրերի ընթացքում հիվանդանոցում ասել են, թե ինչ ախտորոշում կա Մերի Մարգարյանի մոտ, Թերեզա Ստեփանյանը բացասական պատասխան տվեց. «Առաջին 4 օրը շեշտվել է միայն վիրուսի մասին, որը 3-4 օրվա ընթացքում պիտի անցներ»:
Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Սիրունյանը վկային հարցրեց, թե որ մեկ տարի բժշկական տեսակետից ուսումնասիրություններ է արել, կարող է ասել, թե ինչ պետք է անեին Մերի Մարգարյանին օգնելու համար, դատարանը հարցը հանեց:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34