Խաղաղության պատասխանատվությունը կրում են երկու երկրների առաջնորդները և Միացյալ Նահանգները վերահաստատում է բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման համար նրանց կարևորությունը: Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Թրյուդոն՝ պատասխանելով ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հնչեցրած խոսքերի վերաբերյալ լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 29-ին կայացած Washington Ideas համաժողովի ընթացքում կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:
Էլիզաբեթ Թրյուդոն հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:
«Ես կցանկանայի կրկին նշել, որ ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47