Ռուսաստանի գործողությունների համատեքստում մենք կներգրավենք բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի զսպման եւ ՆԱՏՕ պաշտպանական բնագծերի պահպանման համար։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում։ «Դաշնակիցները խորհրդակցություններ են անցկացրել Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան։ Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են դաշնակիցների անվտանգության եւ պաշտպանության ապահովման համար։ Մենք ցամաքային եւ օդային պաշտպանական ուժեր ենք տեղակայել դաշինքի արեւելյան հատվածում, ինչպես նաեւ ծովային պաշտպանական միջոցներ ՆԱՏՕ ամբողջ տարածքում։ Մենք ակտիվացրել ենք ՆԱՏՕ պաշտպանական պլանները, որպեսզի պատրաստվենք արձագանքելու մի շարք չնախատեսված հանգամանքների եւ ապահովենք դաշինքի տարածքի անվտանգությունը՝ այդ թվում գործի դնելով արձագանքման մեր ուժերը։ Ներկայում մենք իրականացնում ենք մեր պաշտպանական ուժերի լրացուցիչ տեղակայում դաշինքի արեւելյան հատվածում։ Մենք կիրականացնենք սա՝ ապահովելու համար հուսալի եւ ուժեղ պաշտպանություն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում, այժմ եւ ապագայում։ Մեր միջոցները կան եւ մնում են կանխիչ, համամասնական եւ լարում չառաջացնող։ Մեր հավատարմությունը Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածին ամուր է։ Մենք միասնական ենք բոլոր դաշնակիցների պաշտպանության հարցում։ Ազատությունը միշտ կհաղթի կեղեքմանը»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։ Համաձայն դաշինքի հայտարարության՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «վերջին տասնամյակներում ամենալուրջ սպառնալիքն է եվրատլանտյան անվտանգության համար»։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել հարձակումը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից եւ հետ կանգնել իր ընտրած ագրեսիայի ճանապարհից։ Սա վաղուց պլանավորված դաժան, լիովին չարդարացված հարձակում է անկախ, խաղաղ եւ դեմոկրատական երկրի՝ Ուկրաինայի վրա»,- ասվում է ՆԱՏՕ հայտարարությունում։ Հայտարարության մեջ նաեւ վճռականորեն դատապարտվում են ՌԴ գործողությունները։ Ելույթ ունենալով ՆԱՏՕ գագաթաժողովում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգն ասել է, որ կազմակերպությունը ՆԱՏՕ արձագանքման ուժեր եւ արագ գործող ստորաբաժանումներ կուղարկի դաշինքի արեւելյան հատված։ Սա ուժի կիրառման առաջին դեպքն է ՆԱՏՕ դաշնակիցների պաշտպանության համար, տեղեկացնում է AP-ը։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՆԱՏՕ գծով նրա գործընկերները պայմանավորվել են ուրբաթ հազար զինծառայող ուղարկել՝ ավիացիայի եւ նավատորմի աջակցությամբ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մոտ դաշնակիցներին պաշտպանելու համար, ի պատասխան ՌԴ նախագահի Ուկրաինա ներխուժման մասին որոշման»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02