Մասնագետները նշել են Windows-ից ֆայլերը հեռացնելու ճիշտ եղանակը։ Այս մասին հայտնում է «Лента․Ру»-ն՝ վկայակոչելով Bleeping Computer պարբերականը։
Լրագրողների խոսքով՝ Windows-ում համակարգչից փաստաթղթերի հեռացումը եւ դրանք «զամբյուղ» տեղափոխելը միշտ չէ, որ երաշխավորում է տվյալների ամբողջական ջնջումը։ Այդ մասին կարող են տեղյակ չլինել այն օգտատերերը, որոնք վաճառում են իրենց սարքերը եւ մինչ այդ ձեռքով ջնջում են ֆայլերը։ Սակայն, եթե փաստաթղթերը չեն ջնջվել մինչեւ վերջ, նրանք սովորաբար կարող են երրորդ անձանց ձեռքում հայտնվել։
Microsoft-ում պարզաբանել են, որ եթե օգտատիրոջ մոտ տվյալների պահպանման ծառայությունները միացված են ամպի մեջ, ապա համակարգիչը մաքրելիս եւ հետագայում սինքրոնացում կատարելիս՝ փաստաթղթերը կարող են վերադառնալ համակարգչի հիշողության մեջ։
«Այս խնդիրը կարող է առաջանալ Windows-ում նախաձեռնած ձեռքով վերագործարկման կամ հեռահար վերագործարկման փորձի ժամանակ», - պատմել են մասնագետները։
Անձնական տվյալների ամբողջական եւ անվտանգ մաքրման համար անհրաժեշտ է ջնջել սարքի վրա ծառայությունների հետ սինքրոնացումը։
«Այս խնդիրը կարելի է կանխել՝ դուրս գալով կամ անջատելով OneDrive-ը Windows սարքի վերագործարկումից առաջ», - նշել են Microsoft-ի ինժեներները՝ օրինակ բերելով սեփական ամպային ծառայությունը։ Ֆայլերը կարելի է նաեւ ջնջել՝ օգտագործելով «Հիշողության վերահսկում» գործառույթը «Կարգավորումներ» հավելվածում:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02