ՌԴ-ի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որը բացատրում է արեւի լույսով լուսավորված լուսնային մակերեսի վրա փոշու լիցքավորված մասնիկների լեւիտացիան եւ շարժումը։ Առանցքային գործոններից մեկը Երկրի մագնիտոսֆերայի պոչն է, որը ձգվում է մոլորակի գիշերային կողմից։ Այս մասին ասվում է Physics of Plasmas ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։
Հայտնի է, որ Լուսինը շրջապատված է փոշու մասնիկներ պարունակող պլազմայով։ Ֆոտոնների, էլեկտրոնների եւ արեւային քամու իոնների ազդեցության տակ փոշու մասնիկները դրական լիցք են ստանում։ Լուսնի դրական լիցքավորված մակերեւույթի հետ փոխազդեցության հետեւանքով մասնիկները սկսում են լեւիտացիայի ենթարկվել՝ ձեւավորելով փոշու պլազմա:
Երկրի մագնիտոսֆերան առաջանում է մոլորակի մագնիսական դաշտի եւ տիեզերքից լիցքավորված մասնիկների փոխազդեցության ներքո։ Արեգակնային քամու մասնիկները շեղվում են իրենց սկզբնական հետագծից եւ մոլորակի շուրջ ասիմետրիկ տարածք են կազմում։
Լուսնի ուղեծրի մեկ քառորդը գտնվում է մագնիտոսֆերայի պոչում, ինչն ազդում է արբանյակի միջօրեագծերի երկայնքով մասնիկների շարժման վրա՝ դրանք բեւեռային շրջանից տեղաշարժելով դեպի հասարակած: Բացի այդ փոշիները ուղղահայաց տատանումներ են կատարում Լուսնի մակերեւույթի վրա։
Լեւիտացիայի ազդեցությունը բացատրվում է Լուսնի վրա երկար օրերով, որոնք տեւում են մոտ 15 երկրային օր։ Հետազոտողների կարծիքով՝ Արեգակնային համակարգում նկատվում են նաեւ հակադիր երեւույթներ։ Օրինակ, Մարսի արբանյակների՝ Ֆոբոսի եւ Դեյմոսի վրա, փոշու տատանումների մարման ժամանակը լուսավոր օրից ավելի երկար է, ուստի նրանք չեն հասցնում լեւիտացիայի վիճակին անցնել։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02