ARM | RUS |

«Արևմուտքը միշտ էլ պատրաստ է զոհաբերել Ռուսաստանի դեմ առաջին գծում պայքարողներին»․ կառավարման փորձագետ

27.02.22 | 19:12

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառների, հնարավոր զարգացումների, աշխարհաքաղաքական նոր իրողությունների և ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերի վերաբերալ Անկախ-ը զրուցել է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հեղինակ-համակարգող Հարություն Մեսրոբյանի հետ։

-Պարոն Մեսրոբյան, փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական լարվածությունը վերաճեց լայնածավալ պատերազմի։ Չնայած քաղաքագիտական շրջանակները մինչև վերջ ենթադրում էին, որ իրադարձությունները նման զարգացում չեն ունենա, այնուամենայնիվ, պատերազմն սկսվեց։ Սպասելի՞ էր արդյոք նման սցենարը։

-Այո, սպասելի էր, ավելին, ես ԶԼՄ-ներով ու իմ ֆեյսբուքյան էջում դրա մասին զգուշացնում էի, որովետև դեռևս 2021-ի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանն Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, կոշտ առաջարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ այդ առաջարկություներին պետք է կոնկրետ պատասխանել կարճ ժամանակահատվածում։ Դրանից արդեն պարզ էր, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ լարվում է։ Մի հանգամանք էլ կա՝ Ռուսաստանն իր դիրքորոշումը սկսեց փաստացի կոշտացնել Բելառուսի և Ղազախստանի դեպքերից հետո, և Ուկրաինան ընկավ Ռուսաստանի «դրբի տակ»՝ որպես Բելառուսում ու Ղազախստանում քաղաքական սրացումների հետևանք։ Կառավարման մեջ ոսկե օրենք կա, որը Ռուսաստանն այսօր օգտագործում է՝ եթե ուզում ես, որ թշնամին հաշվի առնի քո պահանջներն, ապա ստեղծիր մի իրավիճակ, երբ դրանց հաշվի չառնելն իր համար ավելի վտանգավոր կլինի։

Ընդհանրապես, Ռուսաստանի և անգլոսաքսոնական աշխարհի միջև վերջին մի քանի դարում պարբերաբար սրվում են հարաբերությունները, և այժմ մենք ականատեսն ենք սրման հերթական փուլին։ Անգլոսաքսոնական աշխարհը Ռուսաստանի դեմ հիմնականում պայքարում է «մանկլավիկ» ուժերի և պետությունների միջոցով, և արդյունքում ինքնաբերաբար այդ պետությունները կա՛մ քանդվում են, կա՛մ ահռելի կորուստներ են ունենում։ Սցենարը հետևյալն է՝ նախ այդ պետություններում լայնածավալ ձևավորվում են գրանտալափ իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք սնվում են անգլոսաքսերի ու իրենցից կախված պայմանական Արևմուտքի կողմից, և քանի որ 3-րդ երկրների «էլիտաներում» գրեթե բոլորը փողի մեռածներ են, ապա շատ արագ նրանք հայտնվում են անգլոսաքսերի ազդեցության տակ։ Հետո այդ երկրներում իրավիճակն ապակայունանում է, մասնավորապես «գունավոր» հեղափոխությունների միջոցով, որը զուգորդվում է հակառուսականությամբ և ռուսատյացությամբ: Վերջում էլ տեղի է ունենում պատերազմ և տարածքների կորուստ։

-Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ անկեղծ խոստովանությամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել այս պատերազմում, և որ Արևմուտքի երկրները վախենում են Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Ու՞մ վրա էր հույսը դրել Ուկրաինայի իշխանությունը։

- Արևմուտքը միշտ էլ պատրաստ է զոհաբերել Ռուսաստանի դեմ 1-ին գծում պայքարողներին։ Նրանք ընդամենը միջոց են, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը։ Հիմա Արևմուտքն, օգտվելով իրավիճակի լարվածությունից, ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի հանդեպ տարբեր ոլորտներում, այդ թվում պատժամիջոցների գործիքակազմով։ Ուկրաինական ճգնաժամը հերթական առիթն է Ռուսաստանին հունից հանելու։ Այսինքն, իրենց նպատակն Ուկրաինային աջակցելը չէ, այլ Ռուսաստանին ցավոտ հարվածելը։

-Փաստորեն, ո՞վ է շահելու այս հակամարտությունից և ո՞վ է տուժելու։

-Թե ով է շահելու, դեռ պարզ չէ, բայց տուժողը միշտ էլ անգլոսաքսերի «մանկլավիկ» պետություններն ու ուժերն են, տվյալ դեպքում՝ Ուկրաինան և այնտեղի գրանտալափները։ Ամեն դեպքում՝ եթե արթնացնում ես քնած արջին, ապա պետք է պատրաստ լինես կերակուր դառնալու։

-Այս տեմպերով Կիևը մի քանի օրից կարող է հայտնվել ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ի՞նչ կլինի դրանից հետո։ Առհասարակ՝ ի՞նչ է սպասվում Ուկրաինային։

-Ուկրաինայում կսկսվեն քաղաքական ներքին հրդեհներ՝ ընդհուպ երկրի մասնատում։ Պետք է իմանալ, որ Ուկրաինայի արևմուտքը կտրուկ տարբերվում է հարավից ու արևելքից։ Հարավն ու արևելքը հակված են լինելու կա՛մ մտնել ՌԴ-ի կազմի մեջ, կա՛մ դառնալ շատ ուժեղ պրոռուսական շրջաններ։ Իհարկե, կլինեն անցումային գործընթացներ, որտեղ կփորձի մխրճվել նաև Արևմուտքն՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան։

Ընդհանրապես, ուկրաինական դեպքերն աշխարհաքաղաքական փոփոխությունների 1-ին փուլն են, քանի որ Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը խորանում է։ Առաջանում է մեծ բևեռ՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, որոնց կարող են միանալ նաև մի շարք այլ պետություններ։ Խորքային մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ եթե մենք այս իրավիճակում շարունակենք մեզ փնթի և անպատասխանատու ձևով պահել, ապա այս փոփոխություները մեզ վրա շատ թանկ կնստեն։

-Այսինքն այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է կատարի Հայաստանը կամ ի՞նչ քայլեր չպետք է կատարի։

- Մինչ այս պատերազմը ես հայտարարել էի, որ աշխարհն աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների շեմին է, և մենք պետք է քառապատիկ աչալուրջ լինենք, բայց, ցավոք, վտանգ կա, որ հերթական անգամ ունենալու ենք ողբերգական դեպքեր, ինչպես, օրինակ, 1-ին համաշխարհայինի ժամանակ 1915-ի Մեծ Ցեղասպանությունը։

Հիմա մոտենում է Հայաստանի համար այն պահը, երբ պետք է հստակ դիրքորոշումով հանդես գալ։ Ցավոք, այսօրվա Հայաստանի իշխանություններն Արևմուտքի խորքային ուղղակի ազդեցության տակ են, մասնավորապես քայլ առ քայլ աճող պետական պարտքի պատճառով, որը հիմնականում ձևավորված է անգլոսաքսոնական ֆինանսական կառույցների նկատմամբ, ինչպես նաև ապազգային և «ազգայնական» գրանտալափերի «շնորհիվ»։ Այդ իսկ պատճառով հիմա դժվարին իրավիճակի մեջ ենք հայտնվել, ոչ մի «լյուֆտ» չունենք և եթե սխալ որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ այստեղ, լավագույն դեպքում, սկսվելու է ուկրաինական սցենարը, իսկ վատագույնը՝ Երկրի ոչնչացում: Առավել ևս, որ մեր բնակչությունը շոկի մեջ է գավառական մտածելակերպի պայմաններում և իսպառ զրկված է տարրական ինքնապահպանման բնազդից։

Ընդհանրապես, մենք աշխարհաքաղաքականությունից մղոններով հեռու ենք, քանզի մեզ մոտ քաղաքականությունը բավարարվում է գավառական լոկալ հարցերով։ Եվ երբ սկսվում են աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժեր, ապա մեծ է հավանականությունը, որ մեր անգրագետ ու անմակարդակ քաղաքականության պատճառով 2 կողմից «դրբի տակ» ընկնենք, ինչպես եղավ 20-րդ դարասկզբին, որն ավարտվեց Հայոց Ցեղասպանությամբ։

-Եթե ունենայինք ուժեղ իշխանություններ և լուրջ դիվանագիտություն, ի՞նչ խնդիրներ կարող էինք լուծել ստեղծված պայմաններում։

-Եթե ունենայինք ուժեղ և պետական շահը գիտակցող իշխանություններ, նախ չէինք ունենա 44-օրյա պատերազմը։ Բացի դա՝ ի՞նչ տեղի ունեցավ․ Ռուսաստանը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունները որպես անկախ պետություններ, ընդ որում՝ այն տարածքներով, որոնք գրված են այդ պետությունների Սահմանադրությունների մեջ, ինչն ավելի մեծ է, քան այժմ նրանց փաստացի զբաղեցրած տարածքները։

Արցախի Սահմանադրությամբ ամրագրված է այն տարածքը, որը կար մինչև 44-օրյա պատերազմը։ Եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, ապա Արցախի ճանաչման հարցում մենք կարող էինք մոտենալ Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման ճակատագրին ոչ միայն Ռուսաստանի, այլև մի շարք այլ պետությունների կողմից։

Ի տարբերություն մեզ՝ թուրքական աշխարհը տեկտոնիկ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ժամանակ շատ արագ ու ճիշտ է կողմնորոշվում, ինչպես շուտ կողմնորոշվեց 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ժամանակ։ Երկու դեպքում էլ Թուրքական պետությունը կարող էր իսպառ վերացվել, բայց իրենց դիվանագիտության շնորհիվ կորուստներ չունեցան։ Հիշենք 1920-ը, երբ Քեմալ Աթաթուրքը ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվեց և ժամանակավորապես գցվեց Սովետական Ռուսաստանի գիրկը՝ ստանալով ոչ միայն քաղաքական աջակցություն Լենինից, այլև զենք ու ոսկի։ Փոխարենը մենք մինչև վերջին պահը պարում էինք Արևմուտքի դուդուկի տակ և վերջում մնացինք ձեռնունայն։ 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրվեց տխրհահռչակ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, որով Հայաստանին մնաց 10 հազար քառ․ կմ-ից պակաս տարածք։


Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ....

15:17

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց...

13:08

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով...

18:32

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

18:13

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է ներկայացնում

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է...

17:43

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան Սաղաթելյան

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան...

17:17

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

15:39

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության. Սարգսյան

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության....

14:07

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր չառաջադրվել ԱԺ ընտրություններում

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր...

13:38

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված...

13:07

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան Ոսկանյան

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան...

12:37

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը. Փաշինյան

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը....

12:04

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44