Բրիտանական British Petroleum «BP»-ն հայտարարել է, որ վաճառում է «Ռոսնեֆտ»-ի 19,75 տոկոսը, իսկ դրա գլխավոր գործադիր տնօրեն Բերնարդ Լունին եւ նախկին ղեկավար Ռոբերտ Դադլին դուրս են գալիս ռուսական ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Այդ մասին հայտնել է ВР-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«BP-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարել է, որ BP-ն կազատվի «Ռոսնեֆտ»-ում իր մասնաբաժնից: BP-ն ունեցել է 19,75 տոկոսի չափով մասնաբաժին «Ռոսնեֆտ»-ում՝ 2013 թվականից սկսած: Բացի այդ, BP-ի գործադիր տնօրենն անհապաղ հեռանում է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդից: Ընկերության՝ BP-ի կողմից ներկայացված մյուս տնօրենը՝ նախկին ղեկավար Բոբ Դադլին, նույնպես դուրս է գալիս տնօրենների խորհրդի կազմից»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ այդ ֆոնին ընկերության՝ իրենց պաշարների ծավալի, արտադրության եւ հասույթի վերաբերյալ որոշումներն այսուհետ չեն զեկուցվի «Ռոսնեֆտ»-ին, ինչպես նաեւ ընկերությունը դուրս կգա ռուսական ընկերության հետ մյուս համատեղ ծրագրերից:
«Ինչպես շատերը, ես խորը հիասթափություն եմ ապրել Ուկրաինայում իրավիճակի զարգացումների առնչությամբ, իմ սիրտը բոլոր նրանց հետ է, ում առնչվել են այդ իրադարձությունները: Այն ստիպել է մեզ հիմնովին վերանայել BP-ի հարաբերությունները «Ռոսնեֆտ»-ի հետ: Ես համոզված եմ, որ խորհրդի ընդունած որոշումները ոչ միայն ճիշտ են, այլ նաեւ համապատասխանում են BP-ի շահերին: Մեր առաջնահերթ նպատակն է տարածաշրջանում մեր հիանալի մարդկանց մասին հոգ տանելը, եւ մենք կանենք հնարավորինս ամեն ինչ նրանց աջակցելու համար: Մենք նաեւ ուսումնասիրում ենք հնարավորությունները, թե ինչպես BP-ն կարող է նպաստել լայնածավալ հումանիտար ջանքերին»,-ասել է Լունին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02