ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի:
«Չգիտեմ ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ականները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Ես գտնում եմ, որ քանի որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չկա, առաջարկել եմ իրենց դիմել Նոբելյան կոմիտե և եթե կարողանան ապացուցել, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ Նոբելյան մրցանակ կստանան ՀՀԿ ներկայացուցիչները: Բոլոր հաշվարկներով, անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են Բալասանյան դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել և համաձայնության է եկել, որ Գյումրիում ՀՎԿ-ն պատրաստ է սատարել ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանին: ««ԳԱԼԱ»-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, որովհետև մենք երեքով կարող ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Հայկական վերածնունդի» հետ բանակցություններն ավարտվել են և արդեն համաձայնվել են իրենք սատարելու են Վարդևան Գրիգորյանին»,- ասաց նա:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03