Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել բանակցությունները, ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի ավարտին ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ լրագրողների հետ զրույցում։
«Հենց նոր ավարտվեցին ուկրաինական կողմի հետ բանակցությունները, որոնք մոտ 5 ժամ տևեցին։ Մենք մանրամասն շոշափեցինք օրակարգի բոլոր հարցերն ու գտանք որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումների առկայություն։ Ամենակարևորը՝ պայմանավորվեցինք շարունակել բանակցային գործընթացը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է մոտ օրերս՝ լեհ-բելառուսական սահմանին։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Մեդինսկին։
Մեդինսկին հավելել է, որ մինչև այդ պատվիրակություններն իրենց բանակցային դիրքորոշումները կքննարկեն իրենց երկրների ղեկավարների հետ։
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի պատվիրակության հետ հստակեցվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել։
«Գլխավոր արդյունքն այն է, որ բանակցությունները կայացան, կողմերը լսեցին միմյանց, գտան կարևոր կետեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նույնպես խոսել է բանակցությունների արդյունքների մասին։
«Ուկրաինական ու ռուսական պատվիրակություններն այսօր բանակցությունների առաջին փուլն անցկացրին։ Բանակցությունների հիմնական նպատակն էր Ուկրաինայի տարածքում կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը։ Կողմերը հստակեցրին առաջնահերթ խնդիրները, որոնք շուրջ լուծումներ են նշմարվում»,- ասել է Պոդոլյակը։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13