ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի և «ClinSoft» կազմակերպության համատեղ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական HLA-C*04:01 տարբերակը։
ԳԱԱ-ից հայտնում են, որ վերահաստատելով այլ գործոնների նշանակությունը հիվանդության ընթացքի վրա` ինչպիսիք են արական սեռը և մեծ տարիքը, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վարակի ծանր ընթացքին նպաստում է նաև մարդու գենոմում հյուսվածքահամատեղելիության համար կարևոր HLA-C*04:01 տարբերակի առկայությունը և քանակը։
«HLA-C*04:01 տարբերակի բացակայությունը պայմանավորում է հիվանդության անախտանիշ ընթացքը բնակչության մեծ մասի համար։ Պարզվել է նաև, որ այս տարբերակի երկակի կրելը խաթարում է իմունային բջիջների կողմից օրգանիզմ ներթափանցած կորոնավիրուսի ճանաչումը և դանդաղեցնում իմունային պատշաճ պատասխանի ձևավորումը՝ նպաստելով հիվանդության ծանր ընթացքին», - ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կ․գ․դ․ Կարինե Մայիլյանը:
Նա նշեց, որ հետազոտությունը ներառել է Հայաստանի ավելի քան 3000 բնակչի բերանի խոռոչի քսուկից կամ արյունից անջատված և սեքվենավորված ԴՆԹ նմուշներ։ Սեքվենավորման և կլինիկական տվյալների հիման վրա մշակվել է հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գնահատման ալգորիթմ։
«Հանրային առողջապահության տեսակետից այս կարևոր արդյունքը հիմնավորում է թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը», - նշեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Հետազոտության արդյունքները տպագրվել են հեղինակավոր «Frontiers in Immunology» գիտական ամսագրում (Hovhannisyan A, Madelian V, Avagyan S, Nazaretyan M, Hyussyan A, Sirunyan A, Arakelyan R, Manukyan Z, Yepiskoposyan L, Mayilyan KR, Jordan F. HLA-C*04:01 Affects HLA Class I Heterozygosity and Predicted Affinity to SARS-CoV-2 Peptides, and in Combination With Age and Sex of Armenian Patients Contributes to COVID-19 Severity. Front Immunol. 2022 Feb 3;13:769900. doi: 10.3389/fimmu.2022.769900):
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02