Մարտի 1-ին Ժնևում տեղի ունեցող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի, և մասնավորապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ տարին խորհրդանշական է՝ լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես միջազգային հանրության պատասխանատու և հուսալի գործընկեր ու հետևողականորեն իր ներդրումն է ունեցել բազմակողմանիության առաջմղման, ինչպես նաև աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման գործում։
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց պաշտոնական Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուշադրություն է հրավիրվել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։
Կողմերը նաև հանգամանորեն մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող բարեփոխումների և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումների շուրջ, մասնավորապես՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման, դատաիրավական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Զրուցակիցները բարձր են գնահատել այս գործընթացում միջազգային կառույցների հետ համակարգված փոխգործակցությունը։
ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56