Նախագահի ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա պարտավոր է գերիների հարցը բարձրացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե որն է նախագահի դերը գերիների վերադարձնելու հարցում ։
«Ճիշտ եք նկատում, որ 90-ականներին այս խնդրի առջև կանգնած էինք և դրան կարելի է ավելացնել անհետ կորածներին։ Եվ միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում և այդ բանակցությունների արդյունքում դիմացինի նպատակները պետք է հասկանալ։ Գիտեմ, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում է, Կառավարության և Կառավարության համապատասխան պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի։ Այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խաչատուրյանը։
Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում օգտագործել նախագահի ինստիտուտի հնարավորությունները և օր առաջ գերիների խնդիրը լուծել։
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56