Եվրամիությունը պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական օպերացիայի պատճառով, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Նրա խոսքով՝ ուրբաթ՝ մարտի 4-ին, տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հատուկ նիստը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Շալենբերգը մանրամասնել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կազդեն ռուս խոշոր գործարարների՝ այսպես կոչված «օլիգարխների» վրա։ Դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ անձանց մասին է խոսքը: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն ստեղծված իրավիճակում աջակցում է Ուկրաինային:
Մարտի 1-ին Եվրախորհրդարանի պատգամավորները միաձայն հավանություն տվեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան դատապարտող եւ Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւին: Խորհրդարանականները կոչ արեցին սահմանափակել Ռուսաստանից նավթի եւ գազի ներկրումը եւ փակել բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Նրանք նաեւ կոչ արեցին կրճատել դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը ԵՄ երկրներում եւ ՌԴ-ն ամբողջությամբ անջատել միջազգային SWIFT համակարգից։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02