Փարաքար համայնքի բնակիչները, որոնք այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացրել Փարաքարում, ավտոերթով ուղեւորվել են մարզկենտրոն Արմավիր:
Արդեն Արմավիրում, ավտոերթի մասնակիցները մնացին դրսում, իսկ Փարաքարի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցությունից Վոլոդյա Գրիգորյանը մտավ մարզպետարան՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպելու:
Շուրջ 15 րոպե առանձին մարզպետի հետ հանդիպելուց հետո Վոլոդյա Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք դիմում-նամակը մուտք են արել մարզպետարան, որտեղ ներկայացրել են Փաքրաքար համայնքի բոլոր 8 գյուղերում իրենց մտահոգող հարցերը. «Մենք նշել ենո, որ նորմալ չի կառավարվում համայնքը: Համայնքը ոչ պատշաճ ձեւով է ղեկավարվում, չունենք ոչ մի վարչական շրջանի ղեկավար, չունենք հաստատված բյուջե, դեռ կարող է 1-2 ամիս էլ այսպես գնա: Պարոն մարզպետը նորմալ ընդունեց, նորմալ ճանապարհեց»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքապետի ընտրության հետ կապված հարցի պատասխանը կտա դատարանը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացրել Փարաքար համայնքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 21 հոգանոց ավագանու կազմում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», ՔՊ-ն ունի ընդամենը 2 մանդատ, իսկ իշխանամետ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9 մանդատ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում 10 ձայնով իր թեկնածու՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Ստեղծվեց մի վիճակ, երբ համայնքն ուներ երկու ղեկավար, երկուսն էլ պնդում էին, որ իրենք են լեգիտիմ ընտրված ղեկավարը։ Դավիթ Մինասյանը, այնուամենայնիվ, հաղթեց պետական մարմինների օգնությամբ։ Նախ ոստիկանությունը «Ապրելու երկիր» կուսակցության ընտրված թեկնածուին թույլ չտվեց մտնել երդմնակալության համար, ապա առաջին ատյանի վարչական դատարանը բավարարեց Դավիթ Մինասյանի դիմումը եւ չեղարկեց համայնքապետի ընտրության արդյունքները։
Դրանից հետո Դավիթ Մինասյան դաշինքը ավագանու նիստ հրավիրեց եւ ՔՊ–ի օգնությամբ 11 ձայնով ընտրեց իր թեկնածուին։
Համայնքի կառավարումը կիսվելու է՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն, Լյուդվիգ Գյուլնազարյանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02